Դավիթ Բեջանյան` մարդ, ով դիմակ չուներ
Ճարտարապետ Լևոն Իգիթյանն ու նկարիչ, արվեստաբան Հենրիկ Գարուկյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով քանդակագործ Դավիթ Բեջանյանի մասին, նշեցին, որ նրա մասին առաջին հերթին խոսում են իր ստեղծագործությունները, որոնք հավերժ կմնան Երևանի պատմության մեջ:
«Ամբողջ քաղաքն է ցավում, ողջ Երևանն է նշում, որ կորցրել է նրան: Դավիթ Բեջանյանը իսկական առաջվա Երևանի քաղաքացի էր ` անկեղծությամբ, իր ջերմությամբ»,- ասաց Լ.Իգիթյանը:
Հ.Գարուկյանն իր հերթին հաստատեց, որ Բեջանյանը հատուկ էր իր անկեղծությամբ, բարությամբ, ջերմությամբ, իսկ և իսկ հին Երևանի քաղաքացի: Գարուկյանի բնորոշմամբ, Դ.Բեջանյանը պարզապես մարդ էր, ով դիմակ չուներ:
Նկարիչը ցավով նշեց, որ Դ.Բեջանյանի մահվան լուրը ներկայացնելիս, զանգվածային որոշ լրատվամիջոցներ փորձել են նրան ներկայացնել որպես երգչուհի Էմմիի հայր: Ըստ Հ.Գարուկյանի, Բեջանյանի արվեստն արդեն իսկ պատճառ է նրան հիշելու, ճանաչելու: «Երևանի լավագույն քանդակագործներից մեկը առաջին հերթին հայտնի է հենց իր ստեղծագործություններով»,- նշեց արվեստաբանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին